Jump to content

Ալեքսեյ Լեոնով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալեքսեյ Լեոնով
ռուս.՝ Алексей Архипович Леонов
Դիմանկար
Ծնվել էմայիսի 30, 1934(1934-05-30)[1][2][3][…]
ԾննդավայրԼիստվյանկա, West Siberian Krai, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էհոկտեմբերի 11, 2019(2019-10-11)[4][5][3][…] (85 տարեկան)
Մահվան վայր, Մոսկվա[6]
ԳերեզմանԴաշնային զինվորական հուշահամալիր-գերեզմանատուն
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
Մայրենի լեզուռուսերեն
ԿրթությունԺուկովսկու անվան զինօդային ճարտարագիտական ակադեմիա (1968) և Kremenchuk flight college of National Aviation University?
Գիտական աստիճանտեխնիկական գիտությունների թեկնածու
Մասնագիտությունռազմական օդաչու, տիեզերագնաց, նկարիչ, գրող, կործանիչ օդաչու, ճանապարհորդ հետազոտող, Ռազմաօդային ուժերի սպա և airman
ԱմուսինSvetlana Pavlovna Dozenko?
ԿուսակցությունՄիասնական Ռուսաստան և ԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունՌուսաստանի Դաշնության չորրորդ կազմի հանրային պալատ (2012-2015) և First group of Soviet cosmonauts?
Ստորագրություն
Изображение автографа
 Aleksei Leonov Վիքիպահեստում

Ալեքսեյ Լեոնով (ռուս.՝ Алексей Архипович Леонов, մայիսի 30, 1934(1934-05-30)[1][2][3][…], Լիստվյանկա, West Siberian Krai, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - հոկտեմբերի 11, 2019(2019-10-11)[4][5][3][…], , Մոսկվա[6]), նախկին խորհրդային տիեզերագնաց, կյանքի վերջին տարիներին՝ գործարար։ Պատմության մեջ առաջին անգամ բաց տիեզերք դուրս եկած մարդը։

1957 թ. ավարտել է Չուգուևի ռազմաօդային ուսումնարանը։ 1960 թ. տիեզերք թռչելու համար ընտրված առաջին 20 օդաչուների շարքում էր։ 1965 թ. մարտի 18-ին Պավել Բելյաևի հետ առաջին անգամ տիեզերք է թռել «Վոսխոդ 2» տիեզերանավով (ընդհանուր տևողությունը՝ 26 ժամ)։ Այս ընթացքում էլ 12 րոպե տևողությամբ դուրս է եկել բաց տիեզերք։

1968 թ. ընտրվել է Սոյուզ նախագծին մասնակցելու համար. վերջինիս նպատակն էր առաջին անգամ Լուսնի շուրջը պտույտ գործելը։ Սակայն փորձնական ծրագրերը ձախողվում, և 1968 թ. դեկտեմբերին ամերիկացիներին հաջողվում է «Ապոլո 8» տիեզերանավով առաջինը հասնել Լուսին։

Երկրորդ և վերջին թռիչքը Լեոնովը կատարել է «Սոյուզ 19»-ով՝ «Ապոլո-Սոյուզ փորձնական թռիչք» նախագծի շրջանակում։ 1975 թ. հուլիսի 15-ին տիեզերք է դուրս գալիս «Սոյուզ 19»-ը և միանում ամերիկյան «Ապոլո» կապսուլին։ Սա երկու տարբեր պետությունների տիեզերակայանների առաջին համակցումն էր։

1976-1991 թթ. Լեոնովը Յուրի Գագարինի անվան տիեզերագնացիների նախապատրաստման կենտրոնի ղեկավարն էր։ Ներկայում աշխատում է ռուսական բանկերից մեկում որպես խորհրդատու։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսեյ Լեոնով» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 569